«Բարսելոնա»-ն պաշտոնապես հաստատել է, որ Նեյմարին վաճառելու է 222 մլն եվրոյով

02-08-2017 16:46

Կատալոնական «Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ կվաճառի հարձակվող Նեյմարին՝ նրա պայմանագրում նշված հրաժարագնի՝ 222 մլն եվրոյի դիմաց: Խաղացողին ձեռք կբերի ֆրանսիական ՊՍԺ-ն: «Նեյմարն իր հոր և գործակալի հետ այսօր առավոտյան «Բարսելոնա»-ի ղեկավարությանը տեղեկացրել է ակումբը լքելու մտադրության մասին: Ակումբը նրանց տեղեկացրել է, որ տրանսֆերի դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագինը, որը հուլիսի մեկից կազմում է 222 մլն եվրո և պետք է վճարվի ամբողջությամբ: Խաղացողը «Բարսելոնա»-ի հետ շարունակում է մնալ պայմանագրով, սակայն ունի թույլտվություն չմասնակցելու մարզումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշված է հայտարարության մեջ:  

Lragir.am
02-08-2017 16:46