Ամերիկայի Հայ Դատը մասնակցել է Սպիտակ տան առջև կայացած եզդիների ցեղասպանության ոգեկոչման արարողությանը

05-08-2017 15:30

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամները և համակիրները իրենց մասնակցությունն են բերել օգոստոսի 3-ի գիշերը Սպիտակ տան առջև տեղի ունեցած մոմավառության և ոգեկոչման արարողությանը՝ ի հիշատակ եզդիների ցեղասպանության։ Ոգեկոչումը կազմակերպվել էր «Ազատ եզդիների» և Ամերիկյան եզդի կենտրոնի համատեղ ջանքերով՝ նշելու համար Իրաքի Սինջար շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հարձակման երրորդ տարելիցը։ Այդ հարձակման ընթացքում սպանվել են հազարավոր կանայք և երեխաներ, իսկ շատերն էլ առևանգվելով՝ դարձել են սեքսուալ ստրուկներ: Հիշեցնենք, որ 2016-ին Ներկայացուցիչների պալատը «ցեղասպանություն» էր որակել քրիստոնյաների, եզդիների և ցեղային ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ ԴԱԻՇ-ի գործած ոճիրները։

1in.am
05-08-2017 15:30