Ինչ-որ բան ուտելու մեծ ցանկությունը կապված է օրգանիզմում դրա պակասի հետ

06-08-2017 15:40

Ելնելով այն բանից, թե հանկարծակի ինչ ուտելիքի ցանկություն եք ունենում, կարելի է եզրակացնել, թե ինչ նյութեր են պակասում ձեր օրգանիզմում՝ հայտնում է healthyliving.com.ua-ն: Պատահում է, որ մեզ մոտ հանկարծակի ցանկություն է առաջանում ուտելու ինչ-որ անսովոր ուտելիք: Օրինակ՝ եթե դուք հանկարծ անդիմադրելի ցանկություն եք զգում շոկոլադ ուտելու, ուրեմն օրգանիզմը զգում է մագնեզիումի պահանջ: Շոկոլադին կարող են փոխարինել ընկույզը, արևածաղկի սերմերը, մրգերը, ձավարեղենը և լոբազգիները: Եթե հանկարծ հաց ուտելու ցանկություն է առաջանում, ուրեմն ազոտի կարիք ունեք: Այդ դեպքում կօգնեն սպիտակուցով հարուստ մթերքները՝ ձուկը, միսը և ընկույզները: Եթե մշտապես քաղցրի պահանջ եք ունենում, ուրեմն չի բավարարում գլյուկոզան. պետք է ուտել մեղր, բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ: Ճարպոտ սնունդ ուտելու ցանկությունը նշանակում է, որ կալցիումի կարիք ունեք: Օգտագործեք բրոկոլի, ձավարեղեն, լոբազգիներ և պանիր: Եթե պանիր եք ցանկանում ուտել, ուրեմն չեն բավարարում ֆոսֆորը և կալցիումը: Օգտագործեք կաթնաշոռ, կաթ, բրոկոլի: Եթե ցանկանում եք ուտել ապխտած մթերքներ, ուրեմն ունեք խոլեստերինի պակաս: Օգտագործեք ավոկադո, ընկուզեղեն, ձիթապտուղ և կարմիր ձուկ:

1in.am
06-08-2017 15:40