Արագ սննդի ռեստորաններում որոշ զովացուցիչ ըմպելիքներ 31 թխվածքաբլիթներին հավասար կալորիաներ են պարունակում

06-08-2017 16:46

Ամռանը շատերը սիրում են արագ սննդի ռեստորաններում սերուցքային զովացուցիչ ըմպելիքներ խմել, գրում է kedem.ru-ն: Բրիտանացի փորձագետները հայտնաբերել են, որ դրանցից շատերը իսկական «շաքարի ռումբ» են, քանի որ շաքարի անհանգստացնող քանակ են պարունակում: Որոշ ըմպելիքներ, օրինակ, 20 թեյի գդալ շաքար են պարունակում, ինչը հավասար է 31 թխվածքբլիթներում շաքարի պարունակությանը: Շաքարից բացի, դրանց ընդամենը մեկ կումը պարունակում է հագեցած ճարպերի օրական չափաբաժինը: Նման ըմպելիքները մինչև 460 կալորիա են պարունակում, քանի որ սերուցքից և կաթից են պատրաստված: Դա այնքան է, որքան կալորիա կա ԲիգՄաքի և ՄաքԴոնալդսի մեջ: Արագ սննդի ռեստորանների ներկայացուցիչները դա բացատրում են նրանով, որ սպառողները ազատ են իրենց ընտրության մեջ և կարող են ավելի քիչ կալորաներ պարունակող ըմպելիք պատվիրել:

1in.am
06-08-2017 16:46