Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սարաևո

07-08-2017 00:57

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը, այսօր առավոտյան մկնեց Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ օգոստոսի 9-ին, Երևանի ժամանակով 22.00-ին, ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող ՝ 1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան 2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա 3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ 4. Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա 5. Թադևոսյան Ալբերտ – Առանց ակումբ 6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա 7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ 8. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ 9. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ 10. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան 11. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան: Մեր հավաքականը անցկացրած երկու հանդիպումներում տոնել է հաղթանակ և այս պահին 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

1in.am
07-08-2017 00:57