Պենտագոնը թույլատրել է խոցել մասնավոր անօդաչուները

08-08-2017 08:49

Պենտագոնը թույլատրել է ավելի քան 130 ամերիկյան ռազմաբազաներին խոցել մասնավոր և կոմերցիոն դրոնները, եթե դրանք սպառանալիք ստեղծեն անվտանգության համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը։ Ամերիկացի պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են մասնավոր անօդաչուների թվի ավելացմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել՝ չափազանց մոտ գտնվելով ռազմաբազաներին և օդանավակայաններին։ Անվտանգության սպառնալիքի պատճառով այս տարվա ապրիլին արգելվել էին գրեթե բոլոր անօդաչու սարքերի թռիչքները ԱՄՆ-ի ավելի քան 133 ռազմական օբյեկտների գլխավերևում։

1in.am
08-08-2017 08:49