Երևանի արտաքին լուսավորության ցանցում վերացվել են թերությունները

09-08-2017 15:51

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով են փոխարինվել փողոցների ու բակերի 692 վնասված լուսատու: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև «թեժ գծերով» ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 բակային տարածք: Ընթացքում են 2 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

1in.am
09-08-2017 15:51