Իրանում 60-ից ավելի երիտասարդ է ձերբակալվել երեկույթի և արևմտյան պարերի համար

09-08-2017 20:17

Սպահանում 64 հոգանոց երիտասարդների խումբ է ձերբակալվել լողավազանի մոտ անցկացված երեկույթի և արևմտյան պարերի համար։ Այս մասին հայտնում է CTV News-ը։ Իսլամական հեղափոխության պահակազորի աշխատակիցները ձերբակալել են կիսամերկ երիտասարդների, ովքեր պարել ու ոգելից խմիչքներ են օգտագործել։ Ձերբակալվածները մեղադրվում են նաև «անկումայնության հրահրման» մեջ՝ սոցցանցերում երեկույթից տեսագրությունների հրապարակման համար։

1in.am
09-08-2017 20:17