UWW-ի վարկանիշային աղյուսակում ազատ ոճի չորս հայ ըմբիշ կա

09-08-2017 22:22

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) աշխարհի առաջնությանն ընդառաջ հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ նոր ցանկում ավելացել է ևս մեկ հայ ըմբիշ: 61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը շարունակում է մնալ 12-րդը: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)  և Լևան Բերիանիձեն (125 կգ) նույնպես պահպանել են իրենց դիրքերը և համապատասխանաբար զբաղեցնում են 10-րդ և 6-րդ տեղերը: Նրանք երեքն էլ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են: Լավագույնների ցանկ է վերադարձել Գեորգի Կետոևը (97 կգ) և այժմ 15-րդն է: Նա Ալի Ալիևի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:

1in.am
09-08-2017 22:22