Գուամը կստանա անվճար գովազդ՝ շնորհիվ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների. Թրամփ

12-08-2017 00:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ ասելով, թե Գուամը կստանա անվճար գովազդ. Հյուսիսային Կորեայի սպառնալիքների շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ կիմանան, որ կա այդպիսի կղզի: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: «Ես կարող եմ ասել, որ ձեր զբոսաշրջային հոսքը 10 անգամ կավելանա՝ առանց գումար ծախսելու, այնպես որ՝ շնորհավորում եմ ձեզ»,- կատակել է Թրամփը կղզու ղեկավար Էդի Կալվոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Վերջինս խոսակցության տեսագրությունը տեղադրել է Facebook-ի իր էջում: Նախագահը նաև ենթադրել է, որ Կալվոն կդառնա «չափազանց ժողովրդական»: Թրամփի խոսքով՝ իրենից ավելի ոչ ոք չի ցանկանում խաղաղ լուծում՝ միաժամանակ ընդգծելով, որ կարող է դիմել «վատ լուծման»: Իր հերթին Կալվոն նշել է, որ երբեք իրեն այնքան անվտանգ չի զգացել, որքան Թրամփի ղեկավարման ներքո, ինչին ի պատասխան՝ վերջինս պատասխանել է, որ իրեն պետք է ընտրեին ութ տարի առաջ:

1in.am
12-08-2017 00:30