Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ

13-08-2017 11:13

Իրանի Խորասան-Ռեզավի նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 4-ն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ անհետ կորածների թվում կան զբոսաշրջիկներ։ Ջրհեղեղի հետևանքով վնասվել են 114 մեքենաներ, հեղեղաջրերը դրանցից մի քանիսին քշել են կիլոմետրերով։ Ջրհեղեղը դարձել է տեղատարափ անձրևների հետևանք, որոնք սկսվել էին օգոստոսի 11-ին։

1in.am
13-08-2017 11:13