Իրանի խորհրդարանը հավանություն է տվել հրթիռային ծրագրի ծախսերի մեծացմանը

13-08-2017 14:06

Իրանի խորհրդարանը մեծացրել է հրթիռային ծրագրի ծախսերը՝ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացմանն ուղղված պատասխանի շրջանակում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օգոստոսի 13-ին իրանցի պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել նոր օրինագծի ընդունմանը։ Քվեարկության արդյունքում 240 պատգամավոր կողմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել։ Ընդհանուր առմամբ նիստին ներկա է եղել 247 պատգամավոր։ Խորհրդարանում Իրանի կառավարության ներկայացուցիչ Աբաս Արաղչիի խոսքով՝ օրինագիծը հանդիսանում է խորամիտ, քանի որ չի խախտում միջնորդների վեցյակի հետ կնքված միջուկային գործարքի պայմանները։

1in.am
13-08-2017 14:06