Լեւոն Արոնյանը եւ Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին

14-08-2017 12:15

Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում կանցկացվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան: Մասնակիցների կազմը. Գարրի Կասպարով (ՌԴ), Լեւոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ): Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:

Lragir.am
14-08-2017 12:15