Արտակարգ դեպք Երևանում. «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ վիճաբանությունն ավարտվել է երիտասարդների դանակահարմամբ. shamshyan.com

14-08-2017 13:39

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայելյանի կողմից նյութեր են նախապատրատվում օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրքավանդակի հետին մակերսի կտրած-ծակած վերքեր, ձախակողմյան պնևմոթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցում ներկայացել է որպես Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 27/1 շենքի բնակիչ՝ 25-ամյա Տարոն Թադևոսյան։ Արդեն ժամեր անց՝ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 03։10-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «աջ գոտկային շրջանի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ավետիսյանը։ Հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել։ Արդեն հիվանդանոց է ժամանում քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆայելյանի գլխավորությամբ։   Մանրամասները՝ shamshyan.com-ում

1in.am
14-08-2017 13:39