Թուրքիայում կրկին հարձակում է տեղի ունեցել PKK-ի կողմից. կան զոհեր

14-08-2017 14:54

Թուրքիայում կրկին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել: Այս մասին հայտնում է «Հաբերթուրք»-ը: Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում իրականացված պայթյունի հետևանքով Թուրքիայի 2 քաղաքացի են զոհվել: Թուրքական հետախուզությունը ներկայումս որոնում է PKK 12 ներկայացուցիչների, ովքեր շրջում են ոստիկանական համազգեստով: Նախնական տեղեկությունների համաձայն` PKK-ն նախապատրաստում է պայթյուններ Թուրքիայի տարբեր խոշոր նահանգներում և քաղաքներում:

1in.am
14-08-2017 14:54