Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով

14-08-2017 19:51

Մադրիդի Ռեալի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է 5 խաղով Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի հետ խաղում մրցավարին հրելու համար:  Ռոնալդուին բարկացրել է իրեն ցույց տրված երկրորդ դեղին քարտը, որից հետո նա հրել է մրցավարին:  Պորտուգալացի հարձակվողը բաց կթողնի սուպերգավաթի պատասխան խաղը և Իսպանիայի առաջնությունում առաջին 4 խաղերը: Ռեալը 10 օր ունի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը բողոքարկելու համար: 

Lragir.am
14-08-2017 19:51