Կոտայքում «Օպելը» բախվել է «Պեժո»-ին. վերջինս էլ բախվել պատին. «Օպելի» վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

15-08-2017 13:45

Կոտայքի մարզում, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում 21-ամյա Յուրի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 34 FO 697 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 59-ամյա Գագիկ Բ.-ի վարած Peugeot մակնիշի 17 OU 727 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդ Գագիկ Բ-ն տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության զննության և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:

1in.am
15-08-2017 13:45