ՈՒԵՖԱ-ն հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը

15-08-2017 19:01

ՈւԵՖԱ-ն նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակում ընդգրկել է Թուրինի «Յուվենթուս»-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին և Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի կիսապաշտպան  Կրիշտիանու Ռոնալդուին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրությունը կատարվել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մասնակից 80 թիմերի մարզիչների ու 55 լրագրողների քվեարկությամբ։ Հավակնորդների տասնյակում են եղել նաև Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Տոնի Կրոսը («Ռեալ»),  Պաուլո Դիբալան («Յուվենթուս»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Կիլիան Մբապեն («Մոնակո»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»)։ Լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 24-ին Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ։

Lragir.am
15-08-2017 19:01