«Լիվերպուլ»-ը հաղթեց «Հոֆեյնհայմ»-ին. Չեմպիոնների լիգա

16-08-2017 10:14

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացել են որակավորման վերջին փուլի առաջին խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  անգլիական «Լիվերպուլ»-ը արտագնա խաղում գերազանցեց գերմանական «Հոֆեյնհայմ»-ին 1:2 հաշվով: Մոսկվայի ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Յանգ Բոյզ»-ին: Լիսաբոնի «Սպորտինգ»-ի և Բուխարեսի «Ստյաուա»-ի միջև հանդիպումն ավարտվեց առանց դարպասի գրավման: Կիպրական ԱՊՕԷԼ-ը 2 գնդակ ուղարկեց չեխական «Սլավիա»-ի դարպասը: «Ղարաբաղ»- «Կոպենհագեն» հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի ևս 5 խաղ կկայանա օգոստոսի 16-ին:

Lragir.am
16-08-2017 10:14