Սենթ Լուիս. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կասպարովի հետ

16-08-2017 10:20

Սենթ Լուիսում արագ շախմատի մրցաշարում կայացան 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրի խաղերը: Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Գարի Կասպարովի հետ, պարտվեց Լե Կուանգ Լիեմին և հաղթեց Ֆաբիանո Կարուանային: 6 տուրից հետո Արոնյանը 7 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը Կարուանայի, Լիեմի և Նակամուրայի հետ: Առաջատարն 8 միավորով Յան Նեպոմնյաշչին է:    Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերը տեղի կունենան օգոստոսի 16-ին:

Lragir.am
16-08-2017 10:20