Հայտնի է Չեմպիոնների լիգայում եկամուտների բաշխման սխեման. որքան կստանա Ալաշկերտը

16-08-2017 15:57

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայում շահույթի բաշխման սխեման: 2017/18 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի ընդհանուր եկամուտը կազմելու է 2.35 միլիարդ եվրո: Եվրագավաթների մասնակիցների միջև կբաշխվի 1.7 միլիարդ դոլար, որից 1.3 միլիարդը կստանան Չեմպիոնների լիգայի մասնակիցները: ՉԼ խմբային փուլում հանդես եկող ցանկացած թիմ երաշխավորված 12.7 միլիոն դոլար կստանա, իսկ հաջող ելույթները կավելացնեն այդ գումարը: Խմբային փուլում ցանկացած հաղթանակ կբերի 1.5 միլիոն եվրո, ոչ ոքին՝ 500 հազար եվրո: 1/8 եզրափակիչ մտնող թիմերը կստանան ևս 6 միլիոն, ¼ եզրափակիչ հասնողները՝ 6.5 միլիոն, կիսաեզրափակիչի մասնակիցները՝ 7.5 միլիոն, ՉԼ եզրափակիչի մասնակիցը՝ 11 միլիոն, իսկ հաղթողը՝ 15.5 միլիոն եվրո: Չեմպիոնների լիգային որակավորման փուլին մասնակցած ցանկացած թիմ անկախ արդյունքներից ստանում է 260 հազար եվրո: Առաջին փուլին մասնակցած թիմերը ստանում են 220 հազար եվրո, երկրորդ փուլի մասնակիցները՝ 320 հազար եվրո: Հայաստանի չեմպիոն Ալաշկերտը դուրս է մնացել մրցաշարի որակավորման երկրորդ փուլից, հետևաբար, ՈՒԵՖԱ-ից կստանա 260 հազար եվրո գումարած 320 հազար եվրո՝ ընդհանուր 580 հազար եվրո: 

Lragir.am
16-08-2017 15:57