Պատանի հայ վոլեյբոլիստները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

16-08-2017 17:38

Օգոստոսի 19-20-ը Էստոնիայի Պյառնու քաղաքում կկայանա Մ18 տարեկան աղջիկների և տղաների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի միջմայրցամաքային գավաթը: Այս մրցաշարում առաջին անգամ կմասնակցեն ինչպես Հայաստանի,այպես էլ Ադրբեջան պատանի հավաքական թիմերը: Տղաների մրցապայքարում ելույթ կունենան 2017 թվականի Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներ  Արման Միսկարյան /Ռազմիկ Հակոբյանը զույգը, իսկ աղջիկների մրցաշրում հանդես կգա՝Վերոնիկա Կոշկարյան/ Սվետլանա Մարգարյան զույգը:  Լողափնյա վոլեյբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է Գրիգորի Ամբարյանը: Վիճակահանության արդյունքում տղաների  իրենց ուժերը կփորձեն Էստոնիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի ներկացուցիչներից հետ: «Մեծ հույսեր եմ կապում Արման Միսկարյան /Ռազմիկ Հակոբյանը զույգի հետ, տղաները լավ մարզավիճակում են, մասնացել են միջազգային տարբեր մրցաշարերի և փորձի պակաս չունեն: Ինչ խոսք, մրցակիցները բավականին ուժեղ են, բայց վստահ եմ, որ պատվով կներկայացնենք Հայաստանը մեզ համար շատ կարևոր այս մրցաշարում» , – «Առաջին լրատվականի» հետ զրուցում նշեց Գրիգորի Ամբարյանը: Նշենք նաև, որ այս զույգը օգոստոսի  4-6 մասնակցել է Վիլնյուս քաղաքում  տեղի ունեցած eevza-ի Մ18 տարեկանների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը և մրցաշարային աղյուսակում գրավել 9-րդ հորիզոնականը  (առաջնությանը մասնակցել են 17 թիմեր)։ «Աղջիկների Վերոնիկա Կոշկարյան/ Սվետլանա Մարգարյան զույգը մեծ փորձ չունի, սա աղջիկներրի առաջին միջազգային մրցույթն է: Աղջիկներին փորձ է պետք, եթե նույնիսկ պարտվենք չենք հուսահատվի: Աղջիկները կմրցեն Էստոնիայի, Լիտվայի,Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքական թիմերի հետ» –  հավելեց Ամբարյանը: Այս մրցաշարում 1-2-րդ տեղերը զբաղեցրած հավաքական թիմերը  հնարավորություն են ստանում մասնակցելու պատանեկան օլիմպիական  խաղերի ուղեգրի համար պայքարի հաջորդ փուլին: Ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերը տեղի են ունենալու 2018թվականին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

1in.am
16-08-2017 17:38