Վահան Բիչախչյանն առաջին գոլը խփեց Ժիլինայի կազմում

16-08-2017 22:50

Սլովակիայի գավաթի 1/64 եզրափակիչ խաղում Ժիլինայի նորեկ Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել թիմի կազմում: Ժիլինան հաղթել է 7-0 հաշվով: Ի դեպ, Բիչախչյանը գոլը խփել է փոխարինման մտնելուց 1 րոպե անց:  Հիշեցնենք, որ Բիչախչյանը Շիրակից Ժիլինա է տեղափոխվել այս ամռանը: 

Lragir.am
16-08-2017 22:50