Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային. Նիկշա Բավցևիչ

17-08-2017 11:23

Բասկեըբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մեկնաբանել է Շվեդիայի հավաքականից կրած պարտությունը. «Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա և բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթռայթի նկատմամբ։ Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Ունեցել ենք գնդակի 19 կորուստ․․․ Բավական անհաջող ենք իրացրել նաև տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօրվա խաղում։ Շվեդիան հաղթեց և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային և նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ և կաջակցեն մեզ»։ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին և կսկսվի 20։00-ին։

1in.am
17-08-2017 11:23