Բոսնիայի գլխավոր մարզիչը վատացել է և չի ժամանել Երևան

18-08-2017 10:26

Բասկետբոլի Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Դուշկո Վույեչևիչը չի կարողանա իր թիմին օգնել վաղը Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հետ վճռորոշ հանդիպմանը: Հայտնի մասնագետի ինքնազգացողություն կտրուկ վատացել է և բժիշկները թույլ չեն տվել նրան ժամանել Երևան: Վույաչևիչը տառապում է շաքարային դիաբետդով: Երևանում Վույոչևիչի պարտականությունը կկատարի նրա առաջին օգնական Մենուշ Բայրամովիչը: Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա անչափ կարևոր է կողմերի համար: Հաղթողը դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ:

1in.am
18-08-2017 10:26