Իսպանիայում վրաերթ իրականացրած ահաբեկչի հայրը՝ որդու մասին

19-08-2017 00:14

Կատալոնիայում հետիոտներին վրաերթի ենթարկած ահաբեկչի հայրը պատմել է, թե ինչպիսին է եղել իր որդին՝ փոխանցում է Paisը: «Նրանք արմատականության որևէ նշան չեն դրսևորել»,- հայտարարել է 17-ամյա ահաբեկիչ (նրան ահաբեկչությունից հետո չեզոքացրել էր ոստիկանությունը) Մուսա Ուկաբիրայի և նրա ձերբակալված եղբայր Դրիս Ուկաբիրայի հայրը: Հայրը խոստովանել է, որ որդին «ոչ մեկին վնաս չի պատճառել», հաճախել է դպրոց, որը պետք է ավարտեր հաջորդ տարի: «Վերջին ժամանակներս նա սկսել էր աղոթել, բայց ոչ ավելին»,- հավելել է հայրը:

1in.am
19-08-2017 00:14