Հայկական օքթոբերֆեստ. տեղի է ունեցել Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

21-08-2017 11:51

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շաբաթ օրը, օգոստոսի 19-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Երեւանի գարեջրի փառատոնը: «Այն նպատակ ունի վեր հանել երեւանյան գարեջրի եւ ընդհանրապես հայկական գարեջրի ավանդույթները, ցույց տալ հայկական գարեջրի գործարանների արտադրանքը հանրությանն ու զբոսաշրջիկներին: Ինչու ոչ, ձգտում ենք, որ մի օր հասնենք նրան, որպեսզի Գարեջրի փառատոնը դառնա մեր փոքրիկ Բավարիայի փառատոնը»,- ասում են կազմակերպիչները:

Lragir.am
21-08-2017 11:51