Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

24-08-2017 15:18

SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին, անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել եղբոր կողմից և պարզվել է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, և բժիշկները հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Հ. Մկրտչյանը փորձել է կանխել վիճաբանությունը և այդ ժամանակ դանակահարվել է։   Մանրամասները՝ shamshyan.com-ում

1in.am
24-08-2017 15:18