Ողբերգական վթար Գյումրիում. BMW-ն մի քանի պտույտ գլորվելով՝ շրջվել է. վարարդը տեղում մահացել է

25-08-2017 11:30

Շիրակի մարզում, այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվոլով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրիի բնակիչ 29-ամյա Տիգրան Թորոսյանի անվամբ։

1in.am
25-08-2017 11:30