Մարտարվեստների փառատոն Սևանում

25-08-2017 17:18

Այսօր Սևան քաղաքում առաջին անգամ անցկացվեց «Մարտարվեստների փառատոն», որին մասնակցեցին շուրջ 400 մարզիկներ՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից, ( նախագահ՝Անդրանիկ Հակոբյան) Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայից (նախագահ՝Դավիթ Աթանեսյան) և Հայաստանի Ռազմական Թեքվանդոյի ֆեդերացիայից (նախագահ՝Վրեժ Խաչիկյան): Մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով, ինչպես նաև անցկացվեց ընդհանուր մարզում՝ ֆեդերացիաների նախագահների գլխավորությամբ: Սա իր բնույթով աննախադեպ միջոցառում էր, որն ուղղված էր տարբեր մարտարվեստների ներկայացուցիչների միջև համագործակցություն և փորձի փոխանակում ապահովելու համար: Փառատոնին ներկա էին նաև բարձրաստիճան այրեր, ովքեր տպավորված էին միջոցառման անցկացման բարձր մակարդակից:

1in.am
25-08-2017 17:18