Թուրքիայում ձերբակալվել են Կատարի շուրջ դիվանագիտական սկանդալ հրահրած 5 ցանցահեններ

26-08-2017 00:25

Ուրբաթ Թուրքիայում ձերբակալվել են 5 կիբերհանցագործներ՝ մայիսի վերջին Կատարի Պետական տեղեկատվական գործակալության (QNA) համակարգերի կոտրմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Մեր բարեկամները Թուրքիայում վերջերս տեղեկացրել են 5 մարդու ձերբակալության ու նրանց դեմ հետաքննություն սկսելու մասին։ Կատարի դատախազությունը փոխգործակցում է թուրք գործընկերների հետ այդ գործով»,-հեռուստաալիքը մեջբերում է էմիրության գլխավոր դատախազի խոսքերը։ QNA-ի վրա կիբերհարձակման արդյունքում գործակալության պաշտոնական կայքում հրապարակվել էր տեքստ, որը վերագրվել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին, որում նա մասնավորապես անվանել էր Իրանին տարածաշրջանում կայունության երաշխավոր և քննադատել Թեհրանի դեմ որոշ մերձավորարևելյան երկրների քաղաքականությունը։

1in.am
26-08-2017 00:25