Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք, իսկ այսօր… Մխիթարյանը «Լեսթերի» հետ հանդիպման մասին

26-08-2017 00:21

Այսoր Երևանի ժամանակով 20։30-ին «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Լեսթեր»-ի հետ։ «Կարծում եմ այս տարի ավելի շատ հաղթանակներ կունենանք։ Անցյալ տարի շատ խաղեր տապալեցինք, չնայած որ գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք։ Չգիտեմ գուցե մեր բախտը չբերեց։ Այս տարի  կենտրոնացել ենք խաղը բարելավելու վրա։ Պետք է ավելի շատ հաղթանակներ և հնարավորինս քիչ ոչ-ոքի ունենանք։ Այս տարին լավ սկիզբ էր, սպասվում է  ևս 36 խաղ։ Յուրքանչյուր հանդիպում ստիպում է պայքարել և ամենևին կարևոր չէ թե նախորդ խաղերում պատվել ենք թե հաղթել։ Խաղալու ենք «Լեսթեր»-ի հետ։ Դժվար է լինելու, քանի որ «Լեսթեր»-ը մրցաշրջանը լավ է սկսել։ Նրանք առաջին խաղը «Արսենալին» պարտվեցին 4։3 հաշվով, բայց հրաշալի խաղ ցուցադրեցին։Երկրորդ խաղը հաղթեցին «Բրայթոն»-ին 2։0 հաշվով։ Այնպես որ դժվար խաղ է սպասվում։ Միշտ էլ դժվար է խաղալ «Լեսթեր»-ի հետ. նրանք շատ լավ խաղ են ցուցադրում։ Մեզ վրա մեծ պատաախանատվություն է դրված, որորվհետև մեր ակումբը երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջինն է։ Ամեն ինչ կանենք, որպեսզի երրորդ խաղն էլ հաղթենք և ապացուցենք, որ մեզ մոտ այս տարի ամեն ինչ լավ է», ասել է Հենրիխ Մխիթարյանը։

1in.am
26-08-2017 00:21