Գեղարքունիքի մարզի բյուջեն ամենավատն է. վարչապետը «ֆիքսեց»

26-08-2017 00:29

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է 5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է 31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։

1in.am
26-08-2017 00:29