Արգենտինայի նախկին նախագահին և նրա երեխաներին փողերի լվացման գործով կանչել են հարցաքննության

26-08-2017 00:32

Արգենտինացի դատավոր Ջուլիան Էրոլինին նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներին և իր երեխաներին՝ Մաքսիմո Կիրշներին և Ֆլորենս Կիրշներին գումարների լվացման ու կոռուպցիայի գործով հարցաքննության համար կանչել է հարցաքննության: Այդ մասին տեղեկացնում է դատական տեղեկատվության կենտրոնը, հայտնում է TASS-ը: Դատավորի կարծիքով՝ բավարար հիմքեր կան, որպեսզի «կասկածյալներին» մեղադրանք առաջադրվի, ուստի նրանց կանչում են հարցաքննության: Պետության նախկին նախագահը պետք է հարցաքննվի նոյեմբերի 9-ին, որդին`նոյեմբերի 13-ին, դուստրը` նոյեմբերի 15-ին: Ընդհանուր առմամբ՝ հարցաքննության են հրավիրվել 24 անձ, այդ թվում` գործարար Լազարո Բաեզը, որն արդեն իսկ ձերբակալված է փողերի լվացման մեղադրանքով: Բոլորն էլ պետք է պատասխանեն այն հարցերին, որոնք առնչվում են Hotesur ընկերության գործունեությանը, որը պատկանում է Կիրշներների ընտանիքին: Ըստ դատախազության, ընկերությունն օգտագործվել է կաշառք տալու համար: Սակայն դատարանը Ֆերնանդես դը Կիրշներին այս գործով դեռևս չի ներկայացրել պաշտոնական մեղադրանք:

1in.am
26-08-2017 00:32