«Ցանկություն պահիր». Շվարցենեգերը կատարել է հիվանդ երկրպագուի երազանքը

26-08-2017 15:59

Ամերիկացի հայտնի դերասան, քաղաքական գործիչ և գործարար Առնոլդ Շվարցենեգերը մասնակցել է մի բարեգործական նախագծի։ Make-A-Wish («Ցանկություն պահիր») հիմնադրամի նախաձեռնությամբ, որը լուրջ հիվանդություններ ունեցող երեխաներին օգնում է իրականացնել իրենց երազանքները, Շվարցենեգերը հանդիպել է իր 15-ամյա երկրպագուի հետ, որը տառապում է մուկովիսցիդոզ ժառանգական ծանր հիվանդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Inside Edition կայքը։ Շվարցենեգերը շփվել է պատանի Լոգան Դեքերի հետ, ինքնագիր է թողել նրա շապիկին և ման ածել իր սեփական M47 Patton տանկով։

1in.am
26-08-2017 15:59