Ալավերդի-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 30-ամյա կինն այսօր մահացել է. Shamshyan.com

26-08-2017 16:44

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը. տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Պարզվել էր՝ Opel-ը վարել էր Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել էր Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը և 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել էին: Opel-ի վարորդ Է. Վարդումյանը, նրա ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով, որոնց մի մասը՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել էին Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

1in.am
26-08-2017 16:44