Արմավիրի մարզում 36-ամյա վարորդը Chariot-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

26-08-2017 23:26

Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արտակ Համբարձումյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում իր վարած Chariot մակնիշի 35 AP 620 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ցավոք, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի տղամարդ էր, գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի, քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Վ. Մազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Մանրամասները՝ shamshyan.com-ում

1in.am
26-08-2017 23:26