Հասկանում էի, որ դիմացինս Եվրոպայի չեմպիոն է, բայց ես նրանից թույլ չեմ. ղազախ բռնցքամարտիկը Հովհաննես Բաչկովի մասին

28-08-2017 16:44

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում  64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Իբրահիմով Բելդուլետին։ «Հայաստանցի բռնցքամարտիկը լավ մրցակից էր։ Հասկանում էի, որ դիմացինս Եվրոպայի չեմպիոն է, բայց այնուամենայնիվ ներքուստ հանգիստ էի։ Ես նրանից թույլ չեմ, սակայն մրցապայքարում ինքս զիջողի դերում հանդես եկա։ Հարձակումներից հետո մի պահ կանգ էի առնում, իսկ հակառակորդս օգտվում էր իրավիճակից և հարվածում։ Փորձեցի իր դեմ իր իսկ մարտավարությամբ գործել, բայց դա էլ չօգնեց», – ասել է Իբրահիմով Բելդուլետինը։ Հիշեցնենք որ, վաղը Հովհաննես Բաչկով քառորդ եզրափակչում կմենամարտի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատարսուխ Չինզորիգի հետ։

1in.am
28-08-2017 16:44