Ինչպես են վնասազերծել պատանդ պահած տղամարդուն (տեսանյութ)

29-08-2017 20:16

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում երիտասարդ աղջկան պատանդ պահած տղամարդու վնասազերծման տեսանյութ է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանությունը փորձել է տղամարդու հետ բանակցությունների միջոցով հարթել իրավիճակը, սակայն, համոզվելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, դիմել է դիպուկահարի միջոցով նրան վնասազերծելու գործողության: Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Պարզվել է նաև նրա ինքնությունը: Պատանդ վերցնողը 1986թ. Գոռ Հակոբյանն է: Նրա կողմից մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Lragir.am
29-08-2017 20:16