«Հարվի» փոթորկի պատճառով նավթի գինը բարձրանում է

01-09-2017 00:19

Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Ամերիկյան WTI նավթի գինը Brent-ի թանկացումից հետո բարձրացել է ավելի քան 3 տոկոսով՝ «Հարվի» փոթորկի պատճառով արտադրության կրճատման ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4.1 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.47 դոլարի, իսկ WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բաձրացել է 2.7 տոկոսով՝ հասնելով 47.20 դոլարի։ Տարերային աղետի հիմնական հարվածը բաժին է հասել նավթավերամշակող հզորություններին։

1in.am
01-09-2017 00:19