Աշխարհի ամենաթանկ դպրոցը

01-09-2017 09:01

Institut Le Rosey-ը Շվեյցարիայում գտնվող ամենահին դպրոցներից մեկն է: Այն կոչվում է նաև «թագավորական դպրոց»: 1880թ.-ից սկսած՝ դպրոցը և հարևանությամբ գտնվող ամրոցը պատկանում են մեկ ընտանեկան դինաստիայի: Դպրոցը երկու տարածք ունի՝ ամառային և ձմեռային: Ձմռանը այն մասնավոր պարապմունքներ է առաջարկում սովորողներին տարբեր մարզաձևերից: Իսկ ամռանը նրանք կարող են ազատ օգտվել լողավազաններից: Երեխաները, բացի բուն ուսումնական պրոցեսից, կարող են զբաղվել նաև այլ արվեստներով և սպորտով, կարող են խմբերով աշխատել գրադարանում կամ դպրոցամերձ այգում: Դպրոց կարող է ընդունվել ցանկացած մեկը աշխարհի տարբեր անկյուններից, եթե, իհարկե, հնարավորություն ունենա վճարելու տարեկան 100 հազար եվրո:

1in.am
01-09-2017 09:01