ՌԴ-ն սեպտեմբերի 1-ից կթույլատրի Թուրքիայից բանջարեղենի որոշ տեսակների ներկրումը

01-09-2017 09:12

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից հանում է Թուրքիայից որոշ բանջարեղենային տեսակների (հազար, դդմի, պղպեղ և դդում) մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը։ Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է թուրքական ձեռնարկություններում ստուգումների արդյունքներով, որոնք անցկացվել են մայիսին «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է currenttime.tv-ն։ «Մենք մեր հերթին ակնկալում ենք, որ թուրք գործընկերներն իրենց շուկա կթողնեն տավարի և թռչի մսի ռուս արտահանողներին»,-հավելել է Տկաչևը։ Այս տարվա մարտին Ռուսաստանը հանել էր Ռուսաստանից սոխի, ծաղկակաղամբի, բրոկոլլիի մատակարարումների արգելքը, որը սահմանվել էր 2016 թվականի հունվարի 1-ից։ Լոլիկը նախկինի պես մնում է արգելքի տակ։ Նախարարի խոսքով՝ այդ հարցը սեպտեմբերի 14-ին Թուրքիայում կքննարկվի գուղատնտեսական հարցերով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստում։ Արգելքների պատճառ են հանդիսացել Ռուսաստանի համար կարանտինային օրգանիզմները, որոնցով վարակված են եղել բանջարեղենները։

1in.am
01-09-2017 09:12