Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները

03-09-2017 16:50

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը: Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումները, նաև զինվորականներ Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է՝ «ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում համատեղ զորավարժություններին մասնակցությանը պատրաստականության պատրաստումը»: Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-11-ին:

1in.am
03-09-2017 16:50