Եվրոպայի լավագույն սոմելյեն հավանել է հայկական գինին. գյուղնախարարություն

06-09-2017 00:05

Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երեւանում անցկացվել է հայկական գինիների համտես եւ վարպետության դասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը: «Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով եւ պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,- նշել է սոմելյեն, հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը: Ֆրանկ Թոմասը Հայաստան է ժամանել Հայաստանի խաղողագործության  եւ գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» եւ  «Վելֆյուժն» ընկերությունների աջակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով:

1in.am
06-09-2017 00:05