«Սասնա ծռերի» գործով դատավորը դատարանի դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին

06-09-2017 00:16

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարում այսօր մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատարանի դահլիճից հեռացրեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանին: Նա հայտարարեց, որ Խանդոյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը առարկեց, որ իր պաշտպանյալն ընդամենը ջուր էր ուզում, քանի որ առողջական խնդիր ունի: Դատավորն  իր որոշումը չփոխեց:

1in.am
06-09-2017 00:16