Արևի վրա տեղի է ունեցել երկրորդ հզորագույն բռնկումը

08-09-2017 10:17

Սեպտեմբերի 7-ին արևի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը։ Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Լեբեդևի անվան Գիտությունների ռուսական ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտական լաբորատորիային։ Լաբորատորիան իր կայքում հրապարակել է արևի բռնկման ակտիվության գրաֆիկը։ Բռնկումը պատկանել է ակտիվության ամենաբարձր՝ Х դասին։ Սեպտեմբերի 6-ին արեգակնային բծերի երկու խոշորագույն խմբերի միաձուլման արդյունքում տեղի էր ունեցել վերջին 12 տարում հզորագույն բռնկումը, որը պատկանում է X դասին։ Այն եղել է 9.3 բալանոց, ինչը դարձնում է բռնկումը դիտարկումների ողջ պատմության ընթացքում արևի վրա տեղի ունեցած 5 հզորագույն պայթյուններից մեկը։

1in.am
08-09-2017 10:17