Հրդեհ՝ Զովունիի սգո սրահում. այրվում է դագաղ՝ ներսում դիակ

08-09-2017 10:20

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 03:40-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին: Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն

1in.am
08-09-2017 10:20