Շատ շուտով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ Երևանում կբացի գերժամանակակից ՆԱՆՈ մասնաճյուղը

08-09-2017 11:09

Երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական Զարգացման Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին հերթական անգամ շնորհվեց «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Հարցազրույց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի միջազգային և զարգացման   գծով՝ գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանի հետ Երկար տարիներ աշխատում եք ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում և ներկայումս էլ հանդիսանում եք Բանկի միջազգային և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալը, ինչպե՞ս կգնահատեք միջազգային կառույցների հետ Բանկի ծավալած գործունեությունն ու Բանկի զարգացման գործում նրանց դերը: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր ստեղծումից ի վեր մեծապես կարևորել է Բանկի զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը և իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձևավորելով գործակցության համարժեք փորձ և հմտություն: Դրա մասին է փաստում, ի դեպ, երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական Զարգացման Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մեր բանկին հերթական անգամ «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսի շնորհումը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ըստ իս, Բանկի միջազգային ոլորտն ամենազգայուն և ամենօրյա հետևողականություն պահանջող ոլորտներից է, և ժամանակին համընթաց քայլելու համար մենք խորապես գնահատում ենք ինչպես առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաները ներկայացնող հեղինակավոր ընկերությունների հետ ամուր գործակցության, նրանց փորձը ճիշտ օգտագործելու, և նրանց կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերին շարունակաբար մասնակցելու գործոնը: Ապագայի ին՞չ պլաններ ունի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միջազգային կառույցների հետ աշխատանքում: Ինչպես նախորդող տարիներում, այս տարվա առաջին իսկ եռամսյակից բանկն ակտիվորեն ներգարվված է եղել տարբեր միջազգային կառույցների հետ երկխոսություններում, որի արդյունքները մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել մոտ ապագայում: Առհասարակ, պահպանելով մեր ավանդական գործընկերների հետ սերտ գործակցության դրական դինամիկան` մենք միշտ բաց և պատրաստ ենք նոր հարաբերությունների, նոր առաջարկների, գաղափարների ու ծրագրերի քննարկման համար՝ նորամուծությունները համարելով զարգացման կարևորագույն նախապայման: Բացի միջազգային ծրագրերից, զարգացմանն ուղղված ի՞նչ նորություններով Բանկը կներկայանա այս տարվա վերջին եռամսյակում: Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է ավարտին հասցնել մի շարք կարևոր նախագծեր, ինչպիսիք են Mobile Banking ծառայությունը, Internet Banking-ի նոր թարմացված տարբերակը, CashBack ծառայության համալրված ցանկը՝ ավտոմատացման նոր լուծումներով և մի շարք նոր տեղական ու միջազգային վճարային համակարգերի ինտեգրման գործընթացները: Կցանկանայի առանձնացնել նաև տարածքային ներկայացվածության ուղղությամբ տարեսկզբից Բանկի կողմից իրականացված լուրջ քայլերը նոր մասնաճյուղերի բացման առումով: Ընթացիկ տարվա մեջ մենք գրանցեցինք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` թվով երկրորդ` ԿՈՏԱՅՔ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին՝ ԿԱՊԱՆ և մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում առաջին՝ ԴԱՎԹԱՇԵՆ մասնաճյուղերի գործարկումները: Շատ շուտով արդեն կավարտենք «Ապագայի բանկ» նախագիծը՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա բացելով գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած և շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ ՆԱՆՈ մասնաճյուղը: Այսպիսով, ներկայացվածության ընդլայնմանը զուգահեռ, մենք լուծում ենք մարքեթինգային նոր ձեռագրով ներկայանալու, մատուցվող ծառայությունների օպտիմալացման, ինչպես նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Մեր առաջիկա ծրագրերում անմասն չեն մնա նաև Բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ միջոցառումների, ներքին հսկողության պահանջների կատարման և բարելավման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման զարգացման և բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված՝ մեզ համար անչափ կարևոր քայլերը:

Lragir.am
08-09-2017 11:09