related topics
Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշ» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի ինստագրամի էջը հեղեղվել է թուրք երկրպագուների գրառումներով։ Թուրքական «Բալիկեսիրսպոր» ակումբի երկրպագուները ցանկանում են հայ ֆուտբոլիստին տեսնել իրենց ակումբում և այսպիսի գրառումներ են կատարում Արասի ինստագրամի էջում «Come to Balikesirspor»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է 2 օրից։