Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ Եվրոպայի առաջնությունում

14-09-2017 14:39

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 15-17-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոյիստի: Նրանք են՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Վահագն Չալյանը (81 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ): Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է: Մինչ այդ մեր թիմը երկու ուսումնամարզական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երևանում: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 41 երկրի ավելի քան 400 մարզիկներ:  

1in.am
14-09-2017 14:39